
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է անցկացրել Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի տեղակալ Ջոն Քոուլի հետ։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին այն ջանքերի համար, որոնք նա գործադրում է աշխարհի տարբեր մասերում խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Ասում եմ որպես պատմաբան և որպես նախագահ, որն արդեն երկար ժամանակ աշխատում է. Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ այդքան ջանքեր և նման ջանքեր չի գործադրել, որպեսզի մոլորակի վրա խաղաղություն տիրի», - նշել է Լուկաշենկոն։
Հանդիպմանն ԱՄՆ նախագահի ներկայացուցիչն Ալեքսանդր Լուկաշենկոյին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ծննդյան օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներով և մաղթանքներով: