Բելառուսի խաղաղասիրությունը չպետք է շփոթվի թուլության հետ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ազգային միասնության օրվան նվիրված «Եթե մենք միասնական ենք» հայրենասիրական ֆորումում։
«Ես արդեն ասել եմ, որ բելառուսական խաղաղասիրությունը չպետք է շփոթել թուլության հետ, մի կարծեք, թե ես բլեֆ եմ անում կամ չափազանցնում եմ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Բելառուսը եղել և մնում է խաղաղության կողմնակից։
«Մեր լայնածավալ խաղաղության նախաձեռնությունները հնչում են ՄԱԿ-ի ամբիոնից, միջազգային ֆորումներում մենք առաջարկում ենք քննարկել 21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության եվրասիական խարտիան»,-ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ Բելառուսին հնարավոր չի եղել և չի հաջողվի մեկուսացնել։



