Լուկաշենկոն կատակել է, որ կխորհրդակցի Պուտինի...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակել է, որ կխորհրդակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թե որքան ժամանակ է  դեռ գլխավորելու հանրապետությունը։

«Ինչ վերաբերում է իմ նախագահությանը, ապա մենք այժմ ավագ եղբոր (Պուտինի) հետ կխորհրդակցենք եւ կորոշենք։ Ի՞նչ եք ապրումների մեջ ընկել։ Ամեն ինչ նորմալ կլինի», - ասել է նա ՌԴ նախագահի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին։