Լուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կառաջադրվի 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բելառուսի ղեկավարը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում։

«Այո, ես մասնակցելու եմ», - ասել Լուկաշենկոն հարցազրույցում:

Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։  Լուկաշենկոն երկիրն անընդմեջ ղեկավարում է 30 տարի: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 1994-ին: