Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Բ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 2022 թվականին Մինսկի եւ Մոսկվայի միջեւ տնտեսական զարգացման եւ առեւտրային համագործակցության արդյունքները վկայում են այն մասին, որ  Արեւմուտքի՝ իրենց խեղդելու փորձերը,  ձախողվել են։

«Մեզ՝ եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Բելառուսին խեղդելու փորձերն փաստացի ձախողվել են։ Մենք միանշանակ կդիմանանք… Մենք որոշել ենք այն ուղղությունները, որոնցով պետք է շարժվենք, որպեսզի պահպանենք մեր ինքնիշխանությունը ՝ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Բելառուսի բոլոր ուղղություններով»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկ ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։  

Լուկաշենկոն նշել է, որ լավ տեղեկացված է Ռուսաստանի այս տարվա տնտեսական զարգացման արդյունքներին՝ ընդգծելով, որ մոտավորապես նույն արդյունքներն ունի նաեւ Բելառուսը։ Նա գոհունակություն է հայտնել անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության արդյունքներից՝ չնայած արտաքին պատժամիջոցներին։

Բելառուսի նախագահը նշել է, որ կան որոշ արդիական հարցեր, որոնք նա պետք է քննարկի Լավրովի հետ եւ «որոշ գործերի շուրջ խորհրդակցի»։