Լուկաշենկոն անսպասելի «խոստում» է տվել Թրամփի...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին հաջողվի դադարեցնել պատերազմները, Մինսկը նրան կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, նախագահ ընտրվելու դեպքում, վերջ տալ պատերազմներին, այդ թվում՝ Ուկրաինայում։

«Եթե նա դա անի, մենք խնդրագիր կուղարկենք Նոբելյան մրցանակի համար, նրան կպարգևատրեն բարի գործ անելու համար։ Հույս կա, որ նա կկատարի իր խոստումները։ Բայց Ամերիկան Բելառուսը չէ. այնտեղ կարող են մոռանալ ինչ-որ բաներ: Բայց մենք հույս ունենք, որ նա կկատարի իր խոստումը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է պետական ԲելՏԱ գործակալությունը։

Թրամփը երեկվա իր հաղթական ճառում խոստացել էր նախագահության օրոք ոչ թե սկսել պատերազմներ, այլ դադարեցնել դրանք