Lրատվամիջոցները դարձել են երկրի գլխավոր թշնամ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները դարձել են երկրի գլխավոր թշնամին: Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ շատ լրատվամիջոցներ չստուգված տեղեկություն են հրապարակում՝ առանց տեղեկատվության աղբյուրին հղում կատարելու:

«Կեղծ լրատվամիջոցները վերջնականապես խելագարվել են. նրանք վերցնում են լավ նորությունը և վերածում են այն վատի»,- գրել է Թրամփը: