Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայ...

Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը:

Սպասվում է, որ ժամը 12:50-ին այն կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված չվերթը չէր կայացել, քանի որ Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար: