Լոռու քրեական ոստիկանները 7 կիլոգրամից ավելի...

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորում 53-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցրել, չորացրել և ապօրինի պահում է թմրանյութ։

«Հոկտեմբերի 3-ին նա հրավիրվել է վարչություն և հաստատել ոստիկանների տեղեկությունը: Ստուգողական այցի ժամանակ Լոռու քրեական ոստիկանները նկատել են պատերից կախված կանեփի մոտ 40 թուփ և դույլի մեջ պահվող չոր զանգված:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր յոթ կիլոգրամից ավելի կանեփի չորացված-մանրացված զանգված։ Տղամարդը հայտնել է, թե կանեփն ինքն է աճեցրել, մարիխուանան էլ անձնական օգտագործման համար էր:

Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, այնուհետև` կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին»,- նշվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: