Լոնդոնը մտադիր չէ ստրկավաճառության համար փոխհ...

Մեծ Բրիտանիայի կառավարությունը բացառել է Համագործակցության երկրներին ստրկավաճառության համար փոխհատուցում վճարելու հնարավորությունը: Դրա մասին BBC հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին։

Նա նշել է, որ հատուցումների վճարման թեման «այն բանավեճը չէ, որը ցանկանում են մարդիկ»։ Լամմին շեշտշել է, որ խոսքը տուժած երկրներին «միջոցներ փոխանցելու» մասին չէ, հատկապես՝ հաշվի առնելով բուն Մեծ Բրիտանիայի տնտեսական ծանր իրավիճակը:

Միևնույն ժամանակ, անդրատլանտյան ստրկավաճառությունն նա թագավորության պատմության մեջ սպիեր թողած «սարսափելի ժամանակաշրջան» է անվանել: «Ես ստրկացած մարդկանց ժառանգ եմ, ուստի ես դա ընդունում եմ»,- ասել է Լամմին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Լոնդոնը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Համագործակցության պետությունների հետ կրթության և գիտության ոլորտում համագործակցության միջոցով։ Լամմին, որն արմատներով հարավամերիկյան Գայանայից է, հուլիսին դարձավ արտաքին գործերի առաջին ղեկավարը, որի նախնիները ստրուկներ են եղել:

Վերջին տարիներին Կարիբյան պետություններն ավելի ու ավելի են խոսում Բրիտանիայից փոխհատուցում պահանջելու անհրաժեշտության մասին՝ կապված ստրկավաճառության հետ, որը 17-18-րդ դարերում ակտիվորեն խթանում էր Լոնդոնը։ Հոկտեմբերի վերջին Սամոայում Համագործակցության գագաթնաժողովում պաշտոնական կառավարական հաղորդագրություն ընդունվեց, որը հատուցումների թեմայի քննարկումը սկսելու անհրաժեշտության մասին կետ էր պարունակում։