
Ավելի քան 420 մարդ է ձերբակալվել Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում Կարիբյան կառնավալի երկու օրերի ընթացքում:
Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։
«Ներկայում 423 ձերբակալություն է կատարվել Նոթինգ Հիլում կառնավալի երկու օրերի ընթացքում», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 24-ին ոստիկանությունը հայտնել է 140 մարդու ձերբակալության մասին։
Ամենամյա Կարիբյան կառնավալը 1966 թվականից ի վեր անցկացվում է օգոստոսի վերջին երկուշաբթի և դրան նախորդող կիրակի օրերին՝ Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում։