Լոնդոնի Բարձր դատարանը վճիռ է կայացրել հօգուտ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի․ նա հնարավորություն կունենա շարունակել ԱՄՆ-ին արտահանձնման որոշումը վիճարկել բրիտանական դատարաններում:
«Պարոն Ասանժը հաջողության հասնելու իրական շանսեր ունի բողոքարկման ինը հիմքերից երեքում»,- ասված է ատյանի որոշման մեջ:
Ավստրալացի լրագրող Ասանժը հայտնի է դարձել 2006 թվականին՝ WikiLeaks կայքի շնորհիվ, որը նա հիմնել է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար: 2010-ին ռեսուրսը հրապարակեց ամերիկացի զինվորականների գաղտնի տեսանյութը, որում կարելի էր տեսնել, թե ինչպես 2007-ին, Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակումից հետո, առնվազն 18 խաղաղ բնակիչ զոհվեց: 2010-ին կայքը սկսել է հրապարակել նաև դիվանագիտական նամակագրության ու շրջանառության 250.000 գաղտնի փաստաթուղթ։