Լոնդոն-Ստամբուլ չվերթի հարբած ուղևորը կծել է...

Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է բորտուղեկցորդին և իր հետ ճամփորդող քաղաքացուն, խուլիգանին ձերբակալել են: Այս մասին հայտնել է թուրքական Ajet ավիաընկերությունը:

«Չորեքշաբթի օրը Լոնդոն-Ստամբուլ չվերթի բորտում ալկոհոլ օգտագործած օտարերկրացի ուղևորը աղմկոտ անկարգություն է սարքել: Անձնակազմը միջամտել է, երբ նա սկսել է անհանգստացնել կողքին նստած կնոջը», — ասված է «ՌԻԱ Նովոստիի» ստացած մամուլի հաղորդագրությունում:

Ուղևորը չի ենթարկվել անձնակազմի հորդորներին և շարունակել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել:

«Ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող տղամարդը կծել է իր կողքին նստած ուղևորին և անձնակազմի անդամին... Ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում», — հայտնել են ավիաընկերությունից:

Տուժածները բողոք են ներկայացրել ոստիկանություն: Իրավախախտին ցմահ ներառել են ավիաընկերության «սև ցուցակում»: