
Լիտվայի տարածքային ջրերում տեղի են ունենում ՆԱՏՕ-ի ռազմածովային և ռազմաօդային ուժերի զորավարժություններ՝ «Նեպտունի հարված» խորագրով։
Այդ մասին հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը։
«Զորավարժությունների ընթացքում ռազմածովային ուժերի նավերը և ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դաշնակիցների հետ միասին կանցկացնեն վարժանքներ», - ասվում է հաղորդագրության մեջ։