Լիտվայի նախագահն ու Լատվիայի վարչապետը ժամանե...

Չորեքշաբթի օրը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան այցով ժամանել են Կիև։ Այս մասին բալթյան երկրների ղեկավարները հայտնել են X սոցիալական ցանցում։

Նաուսեդան հայտնել է, որ այցի ընթացքում կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ռազմական և տնտեսական աջակցությունն Ուկրաինայի համար չափազանց կարևոր է նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հավելել է նա։

Սիլինյան նշել է, որ Լատվիան լինելու է ուկրաինացի ժողովրդի կողքին մինչև նրա հաղթանակը և միշտ աջակցելու է Ուկրաինային Եվրամիություն և ՆԱՏՕ մտնելու ճանապարհին։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի սպասվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լեմիի այցը Կիև։