![Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսից պահանջել է դադարեցնե...](/imgs/posts/medium/2023/03/be95eaa.jpeg)
Լիտվայի ԱԳՆ-ն նոտա է հղել Բելառուսին՝ պահանջելով դադարեցնել բելառուսական ԱԷԿ-ի շինարարությունը մինչեւ միջուկային անվտանգության հարցերի լուծումը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Բելառուսի նախապատրաստումը ատոմային էլեկտրակայանի երկրորդ՝ թերություն ունեցող էներգաբլոկի գործարկմանը, հանրության կողմից միջադեպերը եւ թերությունները թաքցնելը խոսում է անպատասխանատու վարքի մասին»,-ասել է գերատեսչության ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Լիտվան վաղուց է քննադատում ԲելԱԷԿ-ի շինարարությունը, որն իրականացվում է Լիտվայի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Վիլնյուսը կայանն անվտանգ չի համարում, թեեւ բելառուսական կողմը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությամբ շինարարություն է իրականացնում։