
Լիտվան իր տարածքում ուկրաինական զենքի արտադրություն կկազմակերպի. համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Լիտվայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:
Այդ մասին հաղորդում է Լիտվայի ռազմական գերատեսչությունը։
«Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի միջև կայացած հանդիպման ընթացքում երկկողմ ձևաչափով ստորագրվել է Լիտվայում ուկրաինական զենքի արտադրության մտադրությունների մասին արձանագրություն, ինչպես նաև քննարկվել են սպառազինության տեսակները, որոնք պլանավորվում է արտադրել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Համաձայնագիրը նախատեսում է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի համատեղ արտադրություն, տեխնոլոգիաների փոխանցում, նախագծերի մշակում և արտադրության տեղայնացում Լիտվայում։
«Սա ճանապարհ կբացի դեպի երկարատև գործընկերություն, կոլեկտիվ եվրոպական անվտանգության ամրապնդում և մատակարարումների կայուն շղթաների ստեղծում»,- ընդգծել են Լիտվայի պաշտպանության նախարարությունում։