Լիտվան դուրս է եկել հակահետեւակային ականների...

Լիտվան չեղյալ է հայտարարել հակահետեւակային ականների արգելման մասին կոնվենցիան (Օտտավայի կոնվենցիա): Սեյմի (խորհրդարանի) լիագումար նիստում 107 պատգամավոր քվեարկել է փաստաթղթով նախատեսված պարտավորություններից հրաժարվելու օգտին, 3-ը՝ ձեռնպահ, ոչ ոք դեմ չի քվեարկել։ «Կոնվենցիայից դուրս գալը կծառայի զսպման միջոցների ուժեղացմանը եւ լիտվական բանակի կողմից հակամոբիլային միջոցների կիրառման արդյունավետության բարձրացմանը», - նշել է պաշտպանության նախարարությունը, որը պատրաստել է որոշումը։ Մարտի 18-ին Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության նախարարները համատեղ հայտարարությամբ առաջարկել են իրենց երկրների ղեկավարությանը դուրս գալ Օտտավայի կոնվենցիայից՝ պատճառաբանելով ռազմական սպառնալիքի սրումը եւ զսպման բոլոր միջոցները կիրառելու անհրաժեշտությունը։ Հետո նրանց միացել է Ֆինլանդիան։ Օտտավայի կոնվենցիան հակահետեւակային ականների արգելքի մասին ուժի մեջ է մտել 1999թ., որին միացել են 164 պետություններ, այդ թվում՝ Ուկրաինան։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ զենքի այս տեսակը մեծ թվով քաղաքացիական զոհերի պատճառ է դառնում եւ շարունակում է վտանգ ներկայացնել ռազմական գործողությունների ավարտից հետո երկար տարիներ։