Լիտվան Բելառուսի հետ սահմանին մոտ զորավարժութ...

Լիտվայում, Բելառուսի Գրոդնոյի մարզի հետ սահմանի մոտ, սկսվել են Brave Griffin 25-II դաշտային մարտավարական զորավարժությունները: Այս մասին  հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 25-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 29-ը։

«Զորավարժությունների նպատակն է ստուգել Zemaitija բրիգադի՝ շտաբները և ստորաբաժանումները նշանակված տարածքներում վերաբաշխելու ունակությունը, գնահատել  ստորաբաժանումների ​​պատրաստվածությունը մարտին, ինչպես նաև հրամանատարական կետերի ու կապի տեղակայման կարգը։ Կանցկացվի նաև մարտավարական երթ՝ բրիգադի շարժունակությունը ցուցադրելու համար», - հայտնել են գերատեսչությունից։