
Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի նախաձեռնությանը՝ աջակցելու Ուկրաինայի PURL նախագծին («Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ»): Այս մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ի լրումն 2025 թվականին արդեն պլանավորված աջակցությանն Ուկրաինային, Լիտվան այս տարի մինչև 30 միլիոն եվրո կհատկացնի PURL նախագծին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մշակված նախաձեռնությանը՝ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայի մատակարարումները ֆինանսավորելու նպատակով», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Հաջորդ տարի Լիտվան նաև պլանավորում է 30 միլիոն եվրո հատկացնել Patriot նախաձեռնության համար», - հավելել են գերատեսչությունում։