Լիտվան 13 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի վեր...

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Մարդասիրական օգնության հիմնադրամին լրացուցիչ 13 միլիոն եվրոյի հատկացմանը։ Այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի վերականգնման ծրագրերի ֆինանսավորմանը։

Այս մասին հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Լիտվայի կառավարության մամուլի ծառայությանը։

Ֆինանսների նախարար Գինտարե Սկայիստեն ընդգծել է, որ Լիտվան շարունակում է ակտիվորեն աջակցել Ուկրաինային կրթության, էներգետիկայի և այլ կարևոր ոլորտներում։ Նա նաև կոչ է արել միջազգային գործընկերներին միանալ այդ ջանքերին՝ ամրապնդելու ուկրաինացիների հավատն ապահով և բարգավաճ ապագայի նկատմամբ: