
Որքան էլ իշխանական քարոզչամեքենան այն պատմական և շրջադարձային համարի, տնտեսական վերելքի և ապաշրջափակման մասին քաղաքական գովազդներ տիրաժավորի, վաշինգտոնյան համաձայնություններն իրական խաղաղության հետ աղերս չունեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Դրանք չեն անդրադառնում հակամարտության իրական էությանն ու հետևանքներին, անվտանգային, քաղաքական, տնտեսական ու իրավական բազմաթիվ սպառնալիքներ են բովանդակում․
Մասնավորապես՝ շրջանցում են կայուն խաղաղության համար առանցքային ներքոհիշյալ խնդիրները․
Միջազգային անվտանգության երաշխիքներով ամրագրված՝ Արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը,
Հայ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց անվերապահ ազատ արձակումը,
Հայաստանի տարածքներն օկուպացրած Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը,
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։