Լիլիթ Գալստյան. Երբ նախագահը ոլոնտյոր է, իսկ...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Երբ քո երկրի նախագահը մի քանի երկրներում արտահաստիքային տնօրեն է աշխատում կամ վոլոնտյոր, և բավարարվում է տարածքային ամբողջականության մասին թվիթերյան գրառումով, իսկ վարչապետդ նաև թյուրքական աշխարհի արտակարգ և լիազոր դեսպանն է և քո տարածքների ու ապագա գոյության հաշվին թուրանական աշխարհի համար հորիզոնական  ու ուղղահայաց կոմունիկացիաներ  է բացում։

Հ․Գ․ Օրերս թյուրքալեզու երկրների ստամբուլյան սամիթին /11․11․21/ Թուրքիայի անխոնջ առաջնորդությամբ և էրդողանի առաջարկով այն վերանվանվեց թուրքական պետությունների կազմակերպության։

Նրանք ամփոփում էին տարածաշրջանային ցցուն հաջողությունները և ապագա ռազմավարությունը, իսկ ՀՀ կառավարության անդամների մեծ մասը չգիտի-չի հասկանում, թե ինչ է նշանակում ռազմավարություն․․․»։