Լիբանանյան բանակը հայտնել է իսրայելական հարձա...

Լիբանանի բանակը հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով հարավային Լիբանանի Բինտ Ջբեյլ շրջանում զինվորական է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ զինվորները պատասխանել են կրակի աղբյուրներին:

Հայտարարությամբ Լիբանանի հարավում այսօր իսրայելական հարձակումների արդյունքում զոհված լիբանանցի զինվորների թիվը հասնում է երկուսի:

Ավելի վաղ, բանակը հայտնել էր, որ Լիբանանի Կարմիր Խաչի մասնակցությամբ տարհանման-փրկարարական գործողության ընթացքում մեկ զինվոր է զոհվել, եւս մեկը վիրավորվել է։