Լիբանանում RT բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին և...

Լիբանանում RT բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին և նրա օպերատորը վիրավորվել են Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով, հայտնում է RT ալիքը:

Ըստ լրագրողների հաղորդման՝ իսրայելական ինքնաթիռը հրթիռ է արձակել մեքենայի ուղղությամբ, երբ նրանք անցնում էին Լիբանանի հարավում գտնվող ռազմաբազայի մոտակա կամուրջով։ Լրագրողները գիտակից վիճակում են և այժմ բժշկական օգնություն են ստանում հիվանդանոցում։ Նրանք նշել են, որ պայթյունի բեկորները վնասել են իրենց վերջույթները։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ դեպքի առթիվ ակնկալում է միջազգային արձագանք:

«Լիբանանում RT-ի լրագրողների ուղղությամբ հասցված հրթիռային հարվածը չի կարելի պատահական անվանել, Ռուսաստանն ակնկալում է միջազգային արձագանք»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: