Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել...

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում, երբ նրա թիկնապահներից մեկին պատկանող փեյջերը պայթել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

Լիբանանում Իրանի դեսպանատունը X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ նշել է, որ Ամանին ստացել է թեթև վնասվածքներ, դեսպանի վիճակը լավ է։

Երեքշաբթի օրը լիբանանյան OTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադին, հայտնել է, որ հարյուրավոր քաղաքացիներ տուժել են Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերի պայթեցման հետեւանքով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Բեյրութի, Սաիդայի և Տյուրի հիվանդանոցները լցվել են տուժածներով։