Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը զգուշացրել է, որ Լիբանանում հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր սահմանագծին է։
«Ես խիստ մտահոգված եմ երկրում քաղաքացիական բնակչության վրա Իսրայելի գործողությունների ազդեցությամբ»,- ասել է նա Համայնքների պալատում ունեցած ելույթում։
«Երկիրը գտնվում է լայնացող հակամարտության սահմանագծին, որը սպառնում է աղետալի մարդասիրական հետևանքներով,- հավելել է Քուփերը։ -Մեզ անհրաժեշտ են անհապաղ դիվանագիտական գործողություններ՝ հետագա սրացումը կանխելու համար»։
Նա Լիբանանում հարկադիր տեղահանության մասշտաբներն «անընդունելի» է անվանել:
Քուփերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Լիբանանին և հարևան տարածաշրջաններին լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ մարդասիրական օգնություն կտրամադրի։



