Լիբանանից 100,000 փախստական է տեղափոխվել Սիրի...

Լիբանանի վրա Իսրայելի ավիահարվածների պատճառով շուրջ 100,000 լիբանանցի և սիրիացի ստիպված են եղել Սիրիա տեղափոխվել։

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը:

«Այս հոսքը չի դադարում։ Վարչության աշխատակիցները ներկա են Սիրիայի հետ սահմանին գտնվող չորս հսկիչ անցակետում տեղի իշխանությունների և Սիրիայի Կարմիր մահիկի աշխատակիցների հետ միասին՝ աջակցություն ցուցաբերելու նոր ժամանողներին», - գրել է  վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին։