Լիբանանի վրա հարձակման դեպքում Իրանն առանց վա...

Լիբանանի վրա ցանկացած հարձակում կազդի տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա։ Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Խոսնակը հավելել է, որ աշխարհը պարտավոր է վճռականորեն պատասխանել սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդիր գործողություններին։

Քանանին նշել է, որ Իրանը չի վարանի ճիշտ պահին պաշտպանել Լիբանանը։