Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարվա...

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 6-ին Բեյրութի հարավում գտնվող ալ-Ջանահ շրջանի ուղղությամբ իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել՝ 54 մարդ, այդ թվում՝ 8 երեխա: Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելի բանակն ապրիլի 6-ին կոչ է արել Լիբանանի հարավային շրջանների բնակիչներին լքել բնակավայրերն ու շարժվելու դեպի Զահրանի գետի հյուսիսային կողմը։

Ավելի վաղ բանակը բնակավայրերից հեռանալու հրատապ կոչ էր ուղղել Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին։

Իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային գոտիներում թիրախավորել է իսրայելական ուժերի դիրքերն ու տրանսպորտային միջոցները։

Լիբանանի առողջապահության նախարարության ապրիլի 5-ի տվյալներով՝ Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 1461-ի, իսկ վիրավորներինը՝ 4430-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։