Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմակա...

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ կոչ անելով պահպանել պատմական հիշողությունը։

«Մենք խոր վշտով հիշում ենք այդ հումանիտար ողբերգության զոհերին եւ մտորում ենք դիմադրողականության եւ ինքնության նկատմամբ հավատարմության իմաստի մասին»։

Նա նշել է, որ Լիբանանը դարձել է հայերի համար ապաստան, ովքեր այնտեղ գտել իրենց երկրորդ հայրենիքը, նպաստել նրա զարգացմանը եւ դարձել նրա ազգային «հյուսվածքի» եւ հարուստ բազմազանության անբաժանելի մասը։

Նախագահն ավելացրել է, որ տարելիցը հնարավորություն է նորից ընդգծելու կոլեկտիվ հիշողության պահպանման, արդարության եւ մարդկային արժանապատվության արժեքների խթանման, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի համար աշխատելու կարեւորությունը։

«Մենք ողջունում ենք հայ ժողովրդին եւ հաստատում Լիբանանի հավատարմությունը ազատության եւ բազմազանության երկրի իր առաքելությանը, ինչպես նաեւ նրա համոզմունքը, որ հիշողության պահպանումը հիմնարար նշանակություն ունի ողբերգությունների կրկնությունը կանխելու համար»,- ասել է նա։