Լիբանանի կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կարգելի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսի (ԻՀՊԿ) ցանկացած գործունեություն և կհասնի Լիբանանից դրա անդամների արտաքսմանը, հաղորդում են Al Arabiya-ն և AFP-ն:
Լիբանանի տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը հայտարարել է, որ երկրի նախարարների կաբինետը որոշում է ընդունել «կանխել ցանկացած գործունեություն», որը ԻՀՊԿ անդամները «կարող են իրականացնել Լիբանանի տարածքից»... և «ապահովել իրավասու դատական մարմինների կողմից նրանց կալանավորումը՝ հետագա արտաքսման նպատակով»։
Նա հավելել է, որ այսուհետ իրանցիներին վիզա է պետք գալու Լիբանան մուտք գործելու համար։
Իսրայելի բանակը ավելի վաղ զգուշացրել էր, որ չի հանդուրժի Լիբանանում Իրանի կառավարության ներկայացուցիչների ներկայությունը։
Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրաին հայտարարել է, որ Իսրայելը «ներկայումս Լիբանանում գտնվող ռեժիմի ներկայացուցիչներին 24 ժամ ժամանակ կտա երկիրը լքելու համար։ Դրանից հետո նրանց համար երկրում անվտանգ վայր չի մնա»։



