Ներքին տեղահանվածների համար Լիբանանի 900 ապաստարանների մեծ մասն այլևս չի կարող մարդկանց տեղավորել, ուրբաթ ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուլա Ամինը:
«Լիբանանի իշխանությունների կողմից կառուցված շուրջ 900 կոլեկտիվ ապաստարանների մեծ մասն այլևս ի վիճակի չէ մարդկանց տեղավորել», - ասաց նա ՄԱԿ-ի ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ Իսրայելի հարվածներից փախչող մարդիկ գնալով ավելի շատ են քնում բաց երկնքի տակ։
«ՄԱԿ ՓԳՀ-ն մտահոգված է, որ ձմռան մոտենալուն զուգահեռ այլ երկրներում սրացող հակամարտությունից տուժած մարդկանց կենսապայմանները միայն կվատթարանան», - ավելացրեց նա: