Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Վիեննայում տեղի ունեցավ Հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։
Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»։