Լեզվակռիվը Սպիտակ տանը ցույց տվեց, որ որոշում...

Վլադիմիր Զելենսկու լեզվակռիվը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ոչ միայն բացահայտեց գոյություն ունեցող աշխարհակարգի խոր ճեղքերը, այլեւ նշանավորեց անորոշության նոր աշխարհի սկիզբը, որտեղ որոշումներն այլեւս չեն ընդունվում վակուումում, ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Վերջերս տեղի ունեցած լեզվակռիվը Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի, [ԱՄՆ փոխնախագահ] Ջեյ Դի Վենսի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ տարաձայնությունների սովորական դրսեւորում չէր: Այս միջադեպը հանեց վարագույրը խոր ճեղքերի վրայից, որոնք միայն լայնանում են գոյություն ունեցող աշխարհակարգի հենց սրտում»,- գրել է նա Ettelaat թերթի հեղինակային հոդվածում:Արաղչիի խոսքով՝ գոյություն ունեն բազմաթիվ վարկածներ այդ վեճի մոտիվների եւ պատճառների մասին, բայց ակնհայտ է, որ այն սկիզբ է դրել նոր «անորոշությունների աշխարհին, որտեղ որոշումներն արդեն չեն ընդունվի վակուումում»։