Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Իրանի դեսպ...

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են երկու երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։