Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց՝ այսօր հրաժարական է ներկայացրել գլխավոր մարզչի պաշտոնից:
«Հավաքականում տարաձայնություններ են տեղի ունենում: Որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ մրցումների մասնակցության վայրը ու կազմը որոշվի իրենց ցանկությամբ: Կազմակերպվում է դավադրություն», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջուլֆալակյանը: Մարդիկ կան, որ ձգտում են զբաղեցնել իմ տեղը և պատկերացնում են, որ ամեն ինչ արդեն կառուցված է, առաջիկա մեկ տարում կապահովեն արդյունքների շարունակությունը, և փորձում են օգտվել այդ հիմքից», - իր որոշմումը այս կերպ պարզաբանեց Ջուլֆալակյանը:
Նրա փոխանցմամաբ, երբ մարզիկները կիսվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, և նման հավաքականի հետ ինքը չի կարող շարունակել իր աշխատանքը:



