Լևոն Երանոսյանը պատրաստ չէ բանտ նստել «հանուն...

Եկեք վաղը իմանաք բոլորվս: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից:

Հարցին՝ ինչ կանի, եթե իրեն դատապարտի դատարանը, արդյոք պատրաստ է բանտ նստել հանուն հայրենիքի, Երանոսյանը պատասխանեց. «Ոչ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ընդունո՞ւմ է մեղքը, Երանոսյանն արձագանքեց. «Ես երբեւիցե մեղք չեմ գործել Աստծո առաջ»:

Նա խոստացավ վաղը, երբ դատարանը կհրապարակի դատավճիռը, ինքը կխոսի բոլոր թեմաների մասին:

Նշենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում: