Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեն...

Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Օպերացիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շուրջ 238 հա տեղանք, 93 կիլոմետր ճանապարհ եւ 423 բնակելի շենք են ականազերծել: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 8.3 հազար պայթունավտանգ օբյեկտ:

Լեռնային Ղարաբաղում պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու եւ մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահները ժամանակակից ռոբոտային համակարգեր են օգտագործում, որոնք թույլ են տալիս ականազերծման բարձր տեմպ պահպանել լեռնային տեղանքի եւ վատ եղանակի պայմաններում:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները եւ չպայթած զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոնում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ: