Լենինգրադի մարզում հայտարարել են կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներում բարձր պատրաստվածության ռեժիմ մտցնելու մասին, ուժային կառույցներին եւ պահպանությանը հրամայվել է ոչնչացնել անօդաչուները՝ դրանց հայտնաբերման դեպքում։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է մարզի ղեկավարությունը։
«Լենինգրադի մարզի բոլոր շրջանների կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներում հայտարարվել է բարձր պատրաստվածության ռեժիմ։ Պահպանության ստորաբաժանումները եւ ուժային կառույցները հրաման են ստացել ոչնչացնել անօդաչուները՝հարակից տարածքներում դրանց հայտնաբերման դեպքում»,- նշվել է հաղորդագրությունում։
Որոշման մասին առանձին չի տեղեկացվել։ Ավելի վաղ՝ հինգշաբթի, անօդաչուի բեկորներն ընկել էին Պետերբուրգի նավթային տերմինալի տարածքի վրա։ Ռուսաստանի ՊՆ-ում այն ժամանակ նշել էին, որ ՌԴ ՀՕՊ միջոցները հունվարի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 01.30-ին խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք Լենինգրադի մարզի տարածքում։