Լեհաստանը մտադրություն չունի միանալ Մերձավոր...

Լեհաստանը մտադրություն չունի միանալ Մերձավոր Արևելքի հակամարտությանը, չնայած Միացյալ Նահանգների հետ դաշնակցային հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում:

«Նման պլաններ մենք չունենք։ Լեհաստանի և Ամերիկայի շահերը մոտ են, դրանք զգալի չափով  համընկնում են, բայց դրանք ամբողջովին նույնական չեն», - պարզաբանել է արտաքին գործերի նախարարը:

Նա հայտարարել է, որ անձամբ ինքը որևէ անմիջական սպառնալիք Իրանից չի նկատել Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի և նույնիսկ Իսրայելի համար:

Նախարարը հիշեցրել է, որ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ավելի վաղ համաձայնություն չի տվել լեհական բանակի մասնակցությանը Մերձավոր Արևելքի ռազմական գործողություններին: