Լեհաստանը կարող է դուրս գալ Եվրամիությունից....

Լեհաստանի խորհրդարանի կուսակցությունները կարող են հասնել երկրի՝ Եվրամիությունից դուրս գալուն, զգուշացրել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Նա կարծում է, որ Լեհաստանի խորհրդարանի անդամներ՝ «Կոնֆեդերացիա» դաշինքը և «Իրավունք և արդարադատություն» (PiS) կուսակցությունը, ցանկանում են դուրս գալ ԵՄ-ից, և այս հարցում նրանց աջակցում է նախագահ Կարոլ Նավրոցկին։ Նա նաև պնդել է, որ Ռուսաստանը, աջակողմյան եվրոպացի քաղաքական գործիչները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և MAGA (Make America Great Again) շարժումը, իբր, ձգտում են Եվրամիության փլուզմանը։

«Լեհաստանի համար սա աղետ կլինի։ Ես ամեն ինչ կանեմ նրանց կանգնեցնելու համար», — գրել է Տուսկը մարտի 15-ին X սոցիալական ցանցում։