
Լեհաստանը պաշտոնական դիմում է ներկայացրել Եվրամիություն ԵՄ բարձրագույն դատարանի սահմանած օրական 1 միլիոն եվրոյի չափով տուգանքների կասեցման մասին, որոնք կապված են Վարշավայի կողմից դատական բարեփոխումների վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելու հետ:
Տուգանքը սահմանվել էր մեկ տարի առաջ, քանի որ Լեհաստանը չէր լուծարել դատավորների կարգապահական պալատը, որին Բրյուսելը քաղաքականացված էր անվանել։
Տուգանքները հանվել են Լեհաստանի համար ԵՄ միջոցներից։ Այդ ժամանակվանից Վարշավան պալատը փոխարինել է նոր կառույցով, սակայն քննադատներն ասում են, որ դատավորների անկախության հեղինակազրկման խնդիրը չի լուծվել:
«Կարգապահական պալատի մասին որոշումից հետո մենք միջնորդություն ենք ներկայացրել տուգանքների կիրառումը կասեցնելու համար», - ասել է Եվրոպական միության հարցերով նախարար Շիմոն Շինկովսկի-վել-Սեկը։
Նրա խոսքով՝ միջնորդությունը պարունակում է «ծանրակշիռ փաստարկներ» այն մասին, թե ինչպես է փոխվել դատավորների կարգապահական համակարգը։