
Լեհաստանը ցանկանում է սառեցնել տնային տնտեսությունների համար գազի գինը 2022 թվականի մակարդակում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հավելելով, որ օրինագիծը կարող է հաջորդ շաբաթ փոխանցվել խորհրդարան, սակայն նախազգուշացրել է, որ ցանկացած նման միջոց կարող է ուղեկցվել եկամտի չափանիշներով, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ գործող սակագների գործողության ժամկետը, որոնք սահմանափակում են տնային տնտեսությունների գները, լրանում է 2022 թվականի վերջին, որոշումը կկայացվի առաջիկա օրերին։ «Մենք ցանկանում ենք սառեցնել գազի գինը բոլոր տնային տնտեսությունների համար այս տարվա մակարդակով»,-ասել է նա։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր բլոկի համար գազի գնի շեմ սահմանել 275 եվրոյի մակարդակում։