Լեհաստանում F-16 ինքնաթիռ է կործանվել

«Ողբերգություն Ռադոմում. F-16 ինքնաթիռ է կործանվել ավիաշոուի նախապատրաստական ​​աշխատանքների ժամանակ։ Ցավոք, օդաչուն մահացել է», - BBC-ի հաղորդմամբ՝ ասել է Լեհաստանի կառավարության խոսնակ Ադամ Շլապկան։

Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝ գետնի վրա զոհեր չկան։ Ողբերգության կադրերից դատելով՝ ինքնաթիռը ընկել է թռիչքուղու վրա, և օդաչուն չի հասցրել կատապուլտվել։

Դեպքը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Ռադոմ քաղաքի վերևում։