Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին մեկնում է Կիև, հայտնել է «Օրենք և արդարություն» կուսակցության գլխավոր քարտուղար Քշիշտոֆ Սոբոլևսկին։
«Իմ տեղեկություններով՝ վարչապետը մեկնում է Կիև և, հնարավոր է, այնտեղ կմասնակցի այսօր տեղի ունեցող Գերագույն Ռադայի հանդիսավոր նիստին»,- ասել է նա։
Սոբոլևսկու խոսքով՝ Մորավիեցկին մեկնում է Կիև՝ աջակցության արտահայտմամբ և խոսելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Լեհաստան կատարած այցի ընթացքում ընդունված պայմանավորվածությունների մասին։



