Բելառուսը գրոհներ է իրականացրել Լեհաստանի սահմանի վրա։ Այս մասին հայտնում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։
«Սա նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը Լեհաստանում, ինչպես նաև սպառնալ լեհերի անվտանգությանը։ Լեհական բանակի ուժեղացված ներկայությունը սահմանին, ձախողեց Ռուսաստանի և Բելառուսի ծրագիրը»,- հայտնում է գերատեսչությունը։