Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Դոնալդ Տուսկի գլխավորած ընդդիմությունը, հայտնում է AP-ն։
Ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկը երեքշաբթի օրը երկրի նախագահին խնդրեց ընդունել «եռանդուն և արագ որոշումներ», որպեսզի արագ նոր կառավարություն ձևավորվի։
Երեք ընդդիմադիր կուսակցություններ, որոնք խոստացել են վերականգնել ժողովրդավարական չափանիշները Լեհաստանում, հանգստյան օրերին երկրի խորհրդարանական ընտրություններում հավաքել են ձայների ավելի քան 54%-ը՝ նրանց բերելով իշխանության՝ երեքշաբթի հրապարակված ձայների ամբողջական հաշվարկի համաձայն:
Լեհաստանի սահմանադրությունն այժմ պահանջում է, որ երկրի նախագահ Անջեյ Դուդան գնահատի քաղաքական նոր դասավորությունը և նոր վարչապետ նշանակի, ով պետք է կառավարություն ձևավորի, որը կպահանջի խորհրդարանի հաստատումը, և այդ ամենը սահմանված ժամկետում:
Մինչդեռ Դուդան պահպանողական «Օրենք և արդարություն» կուսակցության դաշնակիցն է, որն իշխանության է 2015 թվականից։ Նրա պաշտոնավարման ժամկետը կտեւի մինչեւ 2025 թվականը։
«Օրենք և արդարություն», որը երկիրը կառավարում էր ութ տարի, հավաքել է ձայների 35%-ից մի փոքր ավելին, ինչը նրան դարձնում է ամենաշատ ձայներ հավաքած միակ կուսակցությունը: Սակայն կուսակցությունը և նրա առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին կորցրել են խորհրդարանում իրենց մեծամասնությունը և, կարծես թե, իշխանությունից կառչելու հնարավորություն չունեն:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 75%, ամենաբարձր ցուցանիշը Լեհաստանի ժողովրդավարության վերադարձից ի վեր՝ նույնիսկ գերազանցելով 1989-ի 63% մակարդակը: