Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հա...

Դեկտեմբերի 5-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 51-ամյա մի տղամարդ:

Նա 2024 թ. նոյեմբերի 7-ից Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և շորթման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին։