Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին գրեթե 1...

Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին 129 819-ով նվազել է։  Այդ մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակել է  երկրի գլխավոր վիճակագրական վարչությունը։

Բնակիչների թվի ամենամեծ կրճատումն արձանագրվել է Լոձում (6 429-ով), Բիդգոշչում (3 604-ով), Պոզնանում (2 877-ով)։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում Լեհաստանում քաղաքաբնակների թիվը պակասել է  97 504-ով:

Վերջին մարդահամարը Լեհաստանում անցկացվել է 2021 թվականին։ Այդ ժամանակ երկրում ապրում էր մոտ 38,2 միլիոն մարդ: